շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ

ՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ

Ոսկեպար և Բաղանիս կատարած այցիս ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր հողի վրա և ինչ պետք է անենք։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, իմ հետ զրույցում ոսկեպարցիները նշում էին, որ ՔՊ-ական այն դեմքերը` Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Մելքոնյան, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն:
 
Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը»:

  • Կիսվել: