Քարվաճառի ու Քաշաթաղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց (ուղիղ)
Քարվաճառի ու Քաշաթաղի բնակիչները այսօր՝ մարտի 5-ին, հերթական անգամ իրենց բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են, որ պետության կողմից հատկացված սերտիֆիկատներով չեն կարողանում բնակարան գնել:
Մասնավորապես, 27 տարի Բերձորում ապրած Նաիրա Բեգոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «27 տարի ապրել եմ Բերձորում, այսօր կորցրել ենք ամեն ինչ եկել ենք Հայաստան, ապրում ենք Չարենցավանում վարձով: Շատ ահավոր վիճակում: Անտեսված ենք բոլորի կողմից, որեւէ աջակցություն որեւէ մեկի կողմից չենք ստացել: Ինքս երեք զինվորի մայր եմ, երեքն էլ մինչեւ վերջին օրը մասնակցել են պատերազմին, որից մեկը վիրավոր: Բայց մենք անտեսված ենք ու չենք կարողանում ապրել: