չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Քաղավիացիայի մեծ սուտը․Շահեն Պետրոսյան

Քաղավիացիայի մեծ սուտը․Շահեն Պետրոսյան

Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Էս կառավարության պատասխանատուները չե՞ն հասկանում, որ փոքրիկ սուտը ծնում է մեծ անվստահություն։

 2020 թ հունվարի 14-15 սկսած  Հայաստանի հպարտ քաղաքացիները պետք է Եվրոպա թռչեին 35 եվրոյով՝ Տաթեւիկ Ռեւազյանի Հայաստան բերած իռլանդական  լոուքոստեր Ryanair ավիաընկերությամբ։ Երեւան-Հռոմ՝ 126 եվրո, Երեւան-Հռոմ՝ 16735 եվրո, Երեւան-Հռոմ՝ 18521։ Ըստ որում՝ սա մեկ ուղղությունն է, իսկ հետադարձով ստացվում է ոչ բյուջետային տոմս՝ առանց ուղեբեռի ու ճաշի։

Ես անցյալ տարի սրանից շատ ավելի պակաս արժեքով Վարշավա եմ թռել Lott-ով, որը բյուջետային ավիաընկերություն չէ: 35 եվրոյանոց տոմսի արժեքը գործելու է զուտ վիճակատոմսի սկզբունքով։ Այսինքն՝ մի տասը հոգու այդ գնով տոմս կվաճառեն, մնացածը՝ էլի սովորական գներով։Իսկ  35 եվրոյանոց ավիատոմս, կգնի նա՝ ով առաջինը կհասցնի։

Հնարված այս միֆի պայթելն օրինաչափ եմ  համարում, քանի որ անձամբ միշտ համոզված եմ  եղել ու կամ, որ Հայաստան բյուջետային ավիաընկերություններ չեն գալու։ Գալու համար պետք է նախնական պայմաններ ապահովված լինեն։

Ինչո՞ւ են Եվրոպայում աշխատում, որովհետեւ այնտեղ կան կարճ՝ short range թռիչքներ, 1-15 ժամ, կամ «Պոբեդան» 25 ժամ էր, բայց ոչ 45 ժամ»։

Էս կառավարության պատասխանատուները չե՞ն հասկանում, որ փոքրիկ սուտը ծնում է մեծ անվստահություն։
  • Կիսվել: