երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով եկեղեցուն հարակից բլրակից: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

  • Կիսվել: