ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել. փրկարարները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել

Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել. փրկարարները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել

Փետրվարի 23-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կառլեն Վ.-ն (ծնված 1984 թ.) ապակիով վնասել է ձեռքերի դաստակները:

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

  • Կիսվել: