Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա
Քրիստոնեական դաշինքի լիգան ահազանգում է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող քրիստոնեական պատմական հուշարձանները ոչնչացվում են Ադրբեջանի կողմից։
«Նրանք արմատախիլ են անում քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել 4-րդ դարում: Սա հրատապ խնդիր է, որը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին, քանի որ այն ուղղակիորեն ազդում է մեր քրիստոնեական ինքնության վրա: Որպես քրիստոնյաներ, մենք պետք է քայլեր ձեռնարկենք դադարեցնելու այս ոչնչացումը և պահպանենք մեր ժառանգությունն ու ապրելակերպը: Աղոթել և գործել»,- նշում է լիգան։