երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պոլսի Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Պոլսի Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը։ 

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 120 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված հոգևոր պատվիրակները։

Այսպիսով, կարելի է ասել 12 տարվա անորոշության շրջանն ավարտված է,  և այսուհետ նոր պատրիարքի գլխավորությամբ համայնքը կանցնի կուտակված խնդիրների լուծմանը։

Պոլսո Հայոց 85–րդ պատրիարքի ընտրությունը կատարել են 119 պատվիրակները։  Այդ պատվիրակները դեկտեմբերի 7–ին եւ 8–ին,  որոնցից 17–ը ընտրվել են Պատրիարքության միաբանությունից, իսկ 102–ը՝ Պոլսո հայ համայնքի կողմից։ Աշխարհիկ պատվիրակներից 89–ը հենց Սահակ Մաշալյանի կողմնակիցներն են, այսինքն, արդեն դեռեւս 8–ին պարզ էր, որ պատրիարք է ընտրվելու հենց Մաշալյանը։

Պատրիարք ընտրելու համար պատվիրակների ընտրությանը մասնակցել է 13704 հայ։

  • Կիսվել: