երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պայթյուն Գավառ քաղաքում. կա տուժած

Պայթյուն Գավառ քաղաքում. կա տուժած

«911» ծառայություն հունվարի 8-ին, ժամը 13:58-ին տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել՝ պատուհաններն ու դուռը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արայիկ Մ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են տունը և սահմանազատել տարածքը:

 
 

  • Կիսվել: