շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Փաստ»․ Արևմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը «Թրանսփարենսի ինթերնեյշնլն» է

«Փաստ»․ Արևմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը «Թրանսփարենսի ինթերնեյշնլն» է

 «Ինչպես հայտնի է, ՀՀ քաղհասարակության սեկտորում գործում են մի շարք ՀԿ-ներ և միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ դառնում է այս կամ այն շրջանակի քննադատության կամ թիրախի առարկա։

Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ չէ և պատված է խորհրդավորության շղարշով։ Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Խոսքը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության մասին է։

Նախ՝ այս ընկերությունը ամենաշատն է ներգրավված ներկայումս ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, ընդ որում՝ գրեթե ամենաուղղակի կերպով:

Մեր տեղեկություններով, ներկայիս մի շարք պաշտոնյաներ (այդ թվում՝ վարչապետի աշխատակազմում) ու պատգամավորներ հենց այս կազմակերպության «դաբրոյով» են «աթոռ» ստացել։

Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, Արևմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը «Թրանսփարենսին» է, անգամ հայտնի Սորոսի դրամաշնորհները տրամադրվում են այդ կազմակերպության «քվոտայով»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: