երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյանը կարար, չէ՞, մի քանի բիզնես տար աղջկան, դարձներ միլիոնատեր. Ղազարյանը՝ վարչապետի դստեր համար մեքենա գնելու մասին

Փաշինյանը կարար, չէ՞, մի քանի բիզնես տար աղջկան, դարձներ միլիոնատեր. Ղազարյանը՝ վարչապետի դստեր համար մեքենա գնելու մասին

Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում տեղ գտած շահարկումներին այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար նոր ամենագնաց է գնվել:

Պետրոս Ղազարյանը, մասնավորապես, գրել է.

««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը փոխվել և լրացվել է 2018 ի մարտի 23 ին։ Նոր լրացումների շարքում «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին» կետն է։ Ու էս օրենքը ընդունողները հիմա բողոքում են օրենքի կատարման դեմ ։

Իսկ Փաշինյանը կարար չէ մի քանի բիզնես տար աղջկան, դարձներ միլիոնատեր։ Էգուց փեսա կա՝ նա էլ կդառնար միլիոնատեր։ Թե չէ մի հատ Նիսսան են առել՝ էրեխուն գործի ա տանում, մարդիկ նեռվայնանում են՝ բա տենց են երեխուն պահում»։

  • Կիսվել: