հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Փաշինյանն այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային կենտրոն

Փաշինյանն այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային կենտրոն

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։

Փաշինյանն այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր:

Համալիրի սեփականատեր Սարգիս Ամիրյանը վարչապետին ներկայացրեց «Վանաձոր Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը, համաձայն որի՝ 10 տ. ընթացքում նախատեսվում է ներդնել 5 մլն դոլար և վերակառուցել համալիրի բոլոր ինը մասնաշենքերը:

Սարգիս Ամիրյանը նշեց, որ առողջարանը միակն է Հայաստանում, որ ունի տորֆաբուժության ծառայություն:

Առողջարանի վերանորոգման ու վերազինման առաջին փուլն ավարտված է։ Արդեն իսկ վերանորոգվել են ավելի քան 30 սենյակ և բուժական մասը։

  • Կիսվել: