երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ․ լարված իրավիճակ ավագանու նիստում

Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ․ լարված իրավիճակ ավագանու նիստում

Անկեղծորեն Ձեզ խնդրում և հորդորում եմ՝ մի քիչ ավելի մտածված խոսեք: Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք և դրանով իսկ ձեռնոց նետեցիք մի ամբողջ առողջապահական ոլորտի և նախարարության: Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցի քննարկման ժամանակ Թեհմինա Վարդանյանն իր ելույթում անդրադառնում էր նախորդ հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե վտանգավոր թափոններն այսօր Նուբարաշենի աղբավայրում են թափվում:

«Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, սա ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կգ-ներով կշռում են այդ աղբը... Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Հայկ Մարությանը կոչ արեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը։

«Այսուհետ ելույթները կպահանջեմ, որ լինեն թեմայի շուրջ»,- ասաց քաղաքապետը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր արտահերթ ելույթի ժամանակ ասաց.

«Եթե ձեզ թվում է, թե դուք մեր ելույթները պետք է գրաքննեք և մեր խոսքը սահմանափակեք, ապա այդպիսի երևույթ չի եղել ոչ ազգային ժողովում՝ ՀՀԿ-ի ժամանակ, ոչ Երևանի ավագանիում՝ ՀՀԿ-ի ժամանակ և չի լինելու: Թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի»։

  • Կիսվել: