երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանությունում «Ժողովուրդ» օրաթերթի դեպքով հարուցվել է քրգործ

Ոստիկանությունում «Ժողովուրդ» օրաթերթի դեպքով հարուցվել է քրգործ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը հայտնել էր խմբագրություն ներխուժելու մասին, դեպքի վայր էին այցելել ոստիկանության ծառայողները, տեղեկացնում է Tert.am-ը:

Tert.am-ը ոստիկանության լրատվության վարչությունից հարցրեց, թե իրավական ի՞նչ ընթացք է տրվել գրանցված միջադեպին, որտեղից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով:

«Ձեր նշած դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և նույն օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 34-177-րդ հոդվածը սահմանում է՝ գողության փորձ, իսկ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

 

  • Կիսվել: