կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոստիկանությունում տեսանյութերը կպահվեն 3 ամիս, լսատեսանյութերը՝ 2 տարի

Ոստիկանությունում տեսանյութերը կպահվեն 3 ամիս, լսատեսանյութերը՝ 2 տարի

Ոստիկանությունում տեսանյութերը կպահվեն երեք ամիս, իսկ լսատեսանյութերը՝ երկու տարի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապես Տիգրան Եսայանը։

Նա նշեց, որ դրանք կտրամադրվեն հարցաքննության ենթարկված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, օմբուդսմենին եւ կազմակերպություններին, որոնք իրականացնում են հանրային մոնիթորինգ։

Համակարգի լիակատար ներդրման համար, ըստ Եսայանի, նախատեսված է 208 մլն դրամ:

Նշենք, որ պատգամավորները միաձայն քվեարկել են օրինագծի օգտին։ 

  • Կիսվել: