երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ տոնի առթիվ ուժեղացված ծառայություն է իրականացնում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Սահմանված է խիստ վերահսկողություն նաև հանրապետության ավտոճանապարհներին, որտեղ 24 ժամ ծառայություն են իրականացնում Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը:

Արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։

Ոստիկանությունն անելու է ամեն ինչ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ այդ օրերի տոնական տրամադրության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է»,- տեղեկացնում են ոստիկանությունից:

  • Կիսվել: