երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանության պետի պաշտոնակատարն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Ոստիկանության պետի պաշտոնակատարն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  Ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը կարևորեց հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններն ու նշեց, որ Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգությունը հարգվում և պահպանվում է հնդիկ ժողովրդի կողմից։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը խոսեց նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարի մասին։

Կիշան Դան Դեվալը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորեց երկու բարեկամ ժողովուրդների սերտ հարաբերությունները։ Արտակարգ և լիազոր դեպսանը նշեց, որ համագործակցությունը կարող է ընդլայնվել նաև ոստիկանության ծառայողների համար տարբեր թեմաներով վերապատրաստումների ոլորտում։ Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

  • Կիսվել: