հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Որքան կկազմեն առողջապահության գծով ծախսերը

Որքան կկազմեն առողջապահության գծով ծախսերը

ՀՀ կառավարությունը  նախատեսում է 2024 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել շուրջ 170 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան 5%-ը։ Առողջապահության գծով ծախսերի շուրջ 48%-ը կուղղվի սոցիալապես անապահով և այլ առանձին խմբերի անձանց բժշկական օգնությանը՝ այդ թվում ապահովելով սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության 290 հազար 294  դեպք, երեխաների բուժօգնության 81 հազար 810 դեպք։

Ծախսերի 18%-ը կամ մոտ 31 միլիարդ դրամ կուղղվի 3 միլիոն 119 հազար 563 բնակչի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների փոխհատուցմանը։ Առողջապահության գծով ծախսերի 11%-ը կամ 18 միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։

  • Կիսվել: