Որոտանի մոտ գտնվող սարալանջի հրդեհի տարածումը դեպի բնակավայր կանխվել է
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ գտնվող սարալանջին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկույթ:
Ժամը 18:32 հրդեհի տարածումը դեպի բնակավայր կանխվել է:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: