հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օլիգարխների գումարի դիմաց մշակույթի գործիչները դիֆերամբներ են ձոնել քյաբաբանոցի բացման ժամանակ. Փաշինյան

Օլիգարխների գումարի դիմաց մշակույթի գործիչները դիֆերամբներ են ձոնել քյաբաբանոցի բացման ժամանակ. Փաշինյան

Մենք պետք է նայենք միջազգային փորձը, որ մշակույթի ֆինանսավորման այլընտրանքային ձևեր գտնենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ երկար տարիների ընթացքում իրեն չափազանց վիրավորված է զգացել, երբ որևէ օլիգարխ օբյեկտ է բացել և ինչ է թե մշակութային կոլեկտիվներին հովանավորչական գումար է տվել, ստիպել է, որ գա քյաբաբանոցի բացմանը մասնակցի, մի հատ էլ դիֆերամբային հարցազրույցներ տա՝ այս քյաբաբանոցը աամենաբարձր երևույթն է, որ մեր հարգելի բարերարն արել է:

«Մեր բյուջեն նաև դրանով է հեղափոխական, որ մեր մշակույթի գործիչներին այս վիրավորանքից ազատում է: Իհարկե, սա միջանկյալ լուծում է»,- նշեց նա։

  • Կիսվել: