հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ողբերգական վթար Տավուշում. կա 1 զոհ, 7 վիրավոր

Ողբերգական վթար Տավուշում. կա 1 զոհ, 7 վիրավոր

Ժամը 12։40-ի սահմաններում Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ» 2107 մակնիշի 35 GD 855 համարանիշի և «ՄԱԶ» մակնիշի 094 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, մնացածը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագորոծելով հատուկ տեխնիկա։

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ըստ նախնական տեղեկություների՝ «07»-ը մխրճվել է ՄԱԶ բեռնատարի մեջ, իսկ բեռնատարն օգտագործվում է նաև որպես վերամբարձ կռունկ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

 

  • Կիսվել: