շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ո՞վ է Բժշկական համալսարանում փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող պաշտոնյան. armdaily.am

Ո՞վ է Բժշկական համալսարանում փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող պաշտոնյան. armdaily.am

Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը կեղծել է պաշտոնեական փաստաթղթերը։ 

ArmDaily.am-ի տեղեկություններով խոսքը Էդուարդ Բարսեղյանի մասին է,  ով 2018 թվականին ազատվել է Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և  նշանակվել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնին:

Մեր տեղեկություններով՝ Էդուարդ Բարսեղյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կուրսընկերն է, սովորել են նույն խմբում։ Հատկանշական է, որ Արմեն Մուրադյանի ՝ Առողջապահության նախարար եղած ժամանակ  Էդուարդ Բարսեղյանը հասարակական հիմունքներով զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը։  Բժշկական համալսարանի աշխատակազմն էլ ղեկավարել է Արմեն Մուրադյանի ՝ ռեկտոր նշանակվելուց հետո։ 

Ըստ շրջանառվող լուրերի՝ Էդուարդ Բարսեղյանի և Արմեն Մուրադյանի միջև ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ են եղել:

  • Կիսվել: