կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նռնակ՝ Հրազդանի տներից մեկի մոտակա հողատարածքում

Նռնակ՝ Հրազդանի տներից մեկի մոտակա հողատարածքում

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտակա հողատարածքում նռնակ է նկատվել:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի նռնակ:

Մինչ սակրավորների՝ կանչի վայր հասնելը փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: 

  • Կիսվել: