երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր սկանդալ Վատիկանում մանկապղծության 60 դրվագով   

Նոր սկանդալ Վատիկանում մանկապղծության 60 դրվագով   

Վատիկանում նոր սկանդալ է հաունացել մանկապղծության 60 առնվազն դրվագով, հայտնում է BBC- ին։

60 երեխաների պղծման մեջ մեղադրվում է «Քրիստոսի լեգեոներներ» կաթոլիկ միաբանության հիմնադիր Մարցիալ Մասիելը։

2006թ․ ներկայացված մեղադրանքների պատճառով Մասիելին կարգադրվել է հեռանալ։ Նա մահացել է 87 տարեկան հասակում՝ այդպես էլ չկանգնելով իրեն մեղադրողների առջեւ։

Կաթոլիկ եկեղեցու կողմից հրապարակված զեկույցի համաձայն, 1941թ․ միաբանության հիմնադրումից հետո 33 հոգեւոր ծառայողների կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել առնվազն 175 անչափահասներ։

Ինչ վերաբերում է մնացած 33 հոգեւորականներին, որոնց ներկայացվել են նման մեղադրանքներ, վեցը մահացել են՝ այդպես էլ չկանգնելով դատարանի առջեւ, մեկը դատապարտվել է, եւս մեկը սպասում է դատավճռին եւ արդեն զրկվել է սանից։ Մնացած 18-ը դեռեւս աշխատում են եկեղեցում, սակայն նրանց արգելել են հավատացյալների հետ կապված առաքելություններ իրականացնել։

Զեկույցում նշվում է, որ փոխհատուցումների գործընթացը կսկսվի «վեղարով հրեշների» 45 զոհերից։

  • Կիսվել: