երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
New York Times-ն անդրադարձել է արցախյան ժենգյալով հացին

New York Times-ն անդրադարձել է արցախյան ժենգյալով հացին

ԱՄՆ–ում բացվել է ժենգյալով հացի առաջին խանութը: Այս թեմային է անդրադարձել ամերիկյան հեղինակավոր New York Times ամսագիրը:

Ռուզաննա Սայադյանը մանդարինի չափ մի խմորագնդիկ է գցում ու սկսում է գրտնակելով բացել այն` սկավառակի պես։ Ժենգյալով հացի խմորը բացելու գործընթացն այսպես է նկարագրված ամերիկյան ամսագրի` հունվարի 1-ի համարում: 

Ամերիկյան պարբերականն իր անդրադարձով ներկայացրել է ԱՄՆ–ում բացված առաջին Ժենգյալով հացի արտադրությունը։
 
ԱՄՆ–ում առաջին «Ժենգյալով հաց» խորտկարանն ԱՄՆ–ում բացվել է 2019թ-ի նոյեմբերին։
 
Ըստ հոդվածի` այստեղ ամեն օր 100-ից ավելի ժենգյալով հաց է թխվում։ Հոդվածագիրը հայտնում է, որ ժենգյալով հացը հայտնի է «Լեռնային Ղարաբաղում ՝ Հարավային Կովկասի լեռներում»։
 
«Հացը լցված է մի շարք խոտաբույսերով և մոտ 10-20 տեսակ կանաչիով»,– ասված է հոդվածում:
 
Նշվում է նաև, որ ժենգյալով հացում կիրառվող կանաչիներից շատերը հատուկ են միան Լեռնային Ղարաբաղի տարածքին, և դրանք հնարավոր չէ գտնել Լոս Անջելեսում: Բայց աշխարհում ցրված հայերը ղարաբաղյան ավանդական ուտեստի իրենց վարկածներն են ստեղծում` հարմարվելով տեղի կանաչիների տեսակներին` կախված նրանից, թե ինչ կկարողանան գտնել տեղի մթերային խանութներում, պատուհանագոգերին ու բակերի կանաչ տարածքներում։
 
Լոս Անջելեսում պատրաստված ժենգյալով հացերն անգամ մեկը մյուսից են տարբերվում, բայց հոդվածագրի դիտարկմամբ` քանի դեռ դրանք լցոնված են առատ կանաչեղենով, նույնիսկ վատ թխված, բշտիկավոր հացերն ուտելն ուղղակի հաճույք է:

  • Կիսվել: