շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ներքին խնդիրներ են, փորձում ենք այս պահին կարգավորել․ Թիվ 130 դպրոցի տնօրեն

Ներքին խնդիրներ են, փորձում ենք այս պահին կարգավորել․ Թիվ 130 դպրոցի տնօրեն

Ներքին խնդիրներ են, փորձում ենք այս պահին կարգավորել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դպրոցում տիրող իրավիճակին՝ ասաց Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը։

«Մնացած որոշումների, արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ Ընդամենը 1.5 տարի է, ինչ պաշտոնավարում եմ այս դպրոցում, 30 ուսուցիչ դուրս գալու մասին խոսակցությունները չափազանցված են։ Մի քանի ուսուցիչ դուրս են եկել՝ դեռ չհասցնելով ինձ հետ աշխատել, որոշ ուսուցիչներ այլ աշխատանքի են անցել՝ այլ բնագավառներում։ Շատ ուսուցիչների հետ այս պահին ունեմ շատ լավ հարաբերություններ։ Նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ են։ Այս վիճակը, իհարկե, նորմալ չէ։ Շրջանառվում է, թե փոխտնօրենները ազատման դիմում են գրել, սակայն դա այդպես չէ, նրանք միայն խնդրել են ազատել փոխտնօրենի պաշտոնից»,-նշեց նա։

  • Կիսվել: