ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նայեք ու պատկերացրեք, թե ինչ է սպասվում գետի մյուս հատվածներին. ՀԲՃ

Նայեք ու պատկերացրեք, թե ինչ է սպասվում գետի մյուս հատվածներին. ՀԲՃ

Ձորագետի վրա արդեն իսկ գործում են 4 փոքր հիդրոէլեկտրակայաններ, մեկն էլ այս պահին գտնվում է կառուցման փուլում։ Հիմա էլ ցանկանում են 2 հատ էլ կառուցել Լոռու բերդի հատվածում, որոնք ևս 18 կմ երկարությամբ գետը կվերցնեն խողովակների մեջ։ Մեկ ՓՀԷԿ էլ գործում է Ձորագետի Չքնաղ վտակի վրա, իսկ երկուսն էլ կառուցման փուլում են։ Այս մասին նշված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

ՀԲՃ-ի մտահոգությունն արտահայտող գևառման մեջմ, մասնավորապես, ասված է. «Այսինքն բոլորի միասին այս պահին կստացվի 10 հատ։ Ո՞ւր ենք գնում այսպիսի տեմպերով, ի՞նչ է լինելու այս հրաշագեղ ձորի, բնության ու գետավազանի հետ։

Լուսանկարներում Ձորագետն է մինչև ՀԷԿ-ի ջուր վերցնելն ու դրանից հետո։ Նայեք ու պատկերացրեք ինքներդ, թե ինչ է սպասվում գետի մյուս հատվածներին»։

 
Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front-ի լուսանկարը:
Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front-ի լուսանկարը:
Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front-ի լուսանկարը:
 
 

  • Կիսվել: