երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մտավախություն կա, որ տոնական օրերից հետո սուր շնչառական վարակների ակտիվացում կլինի․ ԱՆ

Մտավախություն կա, որ տոնական օրերից հետո սուր շնչառական վարակների ակտիվացում կլինի․ ԱՆ

Մտավախություն կա, որ տոնական օրերից հետո սուր շնչառական վարակների մի փոքր ակտիվացում կլինի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Դեկտեմբերի 26-ի տվյալներով սուր շնչառական վարակներով ամբողջ հանրապետությունում պոլիկլինիկաներին դիմել է 792 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նույնիսկ նվազել է: Նույն իրավիճակը նկատում ենք հոսպիտալացումների շրջանում: Նույն օրվա դրությամբ ամբողջ հանրապետությունում հոսպիտալացումների թիվը կազմում է 525»,-ասաց Լիանա Թորոսյանը:
 

Ըստ Թորոսյանի՝ արձանագրված դեպքերի 80-90 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, այս կառուցվածքում առավել բարձր թիրախային խումբ են համարվում 0-5 տարեկան երեխաները: 

«Տոնական օրերին իրավիճակը բոլորովին այլ է: Այս հյուրաշատ  շրջանում սուր շնչառական վարակը միմյանց փոխանցելու ռիսկը մեծանում է: Հորդորում ենք ամեն դեպքում վատառողջ լինելու պարագայում մնալ տանը»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել, անտեղի հակաբիոտիկներ չընդունել, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

  • Կիսվել: