երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել երաշնորհ տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին

Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել երաշնորհ տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին

Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ հղեց Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ին:

Իր շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը մասնավորապես նշեց․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»: 

  • Կիսվել: