ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մասնավոր սեկտորը նույնպես պետք է մասնակցի գիտության ֆինանսավորմանը․ ԳԱԱ նախագահ

Մասնավոր սեկտորը նույնպես պետք է մասնակցի գիտության ֆինանսավորմանը․ ԳԱԱ նախագահ

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյան  Ազգային ժողովում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը կարևորեց ոլորտի ֆինանսավորման հարցը։ Ըստ նրա՝ մասնավոր սեկտորը նույնպես պետք է մասնակցի գիտության ֆինանսավորմանը։

«Մեր գիտության ֆինանսավորումը հավասար է բյուջեի ծախսային մասի մոտ 1.2 տոկոսին: Այդ թիվը չի փոխվել արդեն գրեթե 30 տարի: Պետությունը գիտության նկատմամբ հատուկ հոգս չի տարել: »,-ասաց Մարտիրոսյանը։

Նա ուշադրություն հրավիրեց նաև ոլորտում գործող կառույցների շենքների պահպանման խնդիրների վրա։ Գիտության ոլորտում բյուջեի 75 տոկոսը հատկացվում է աշխատավարձներին, իսկ 25 տոկոսը՝ մնացած մանր ծախսերին: Մարտիրոսյանը կարևորեց, որ բյուջեում շենքերի պահպանման նպատակով հատուկ միջոցներ հատկացվեն:

  • Կիսվել: