շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մարությանը հերքեց Ծառուկյանի և արաբ շեյխերի ներկայացուցիչների բոլոր մեղադրանքները

Մարությանը հերքեց Ծառուկյանի և արաբ շեյխերի ներկայացուցիչների բոլոր մեղադրանքները

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չէ, որ հայտարարություններ է անում, որոնց հետեւում փաստեր չկան։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքներին առ այն, որ քաղաքապետը անքաղաքավարի է ընդունել արաբ շեյխերին, որոնք եկել էին մեծ ներդրումներ կատարելու մայրաքաղաքում, ինչի հետևանքով պոտենցիալ ներդնողները նեղացել և հեռացել էին։

Մարուցյանը, հակադարձելով այս մեղադրանքներին, մասնավորապես, պատմեց, որ իրեն զանգել են և ասել, որ հանդիպման ցանկություն կա։ «Ասացի՝ իհարկե, բնականաբար, անպայման: Այդ մարդկանց հարմար էր, որ հանդիպումը կիրակի լինի, ես ասացի՝ խնդիր չկա, որովհետև մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում, ինձ համար կիրակի չկա, ասացի՝ դուք որ ժամին ուզում եք, մենք կհարմարվենք: Նաև պարոն Մեսչյանին հրավիրեցի, որ կիակի օրով անպայման ներկա լինի, մենք պրոտոկոլի բոլոր կանոններով իրենց շատ լավ դիմավորեցինք, իրենց հյուրընկալեցինք պաշտոնական հանդիպումների համար նաատեսված սրահում, ճիշտ է, մենք շատ պաշտոնական էինք հագնված, իրենք ջինսերով, մայկաներով, բայց դա կարևոր չէ»:

Մարությանը հավաստեց, որ քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ, իրենք առաջարկում էին կառուցել հիվանդանոց և հյուրանոց: Նա նաև հերքեց Ծառուկյանի այն պնդումը, որ արաբ շեյխերը ուզում էին բարեգործական հիվանդանոց կառուցեին։ «Բացարձակ ոչ մի այդպիսի  խոսկացություն չի եղել։ Խոսկը՝ զուտ բիզնես-պրոեկտի մասին էր։ Նրանք շեշտը դնում էին Կենտրոնի վրա: Մենք իրենց բացատրեցինք, որ մեր Կենտրոնը գերհագեցած է, գերծանրաբեռնված է, և գրեթե տեղ չկա, իրենք նաև հողատարածք չունեին, ասում էին՝ միգուցե քաղա՞քը ունի: Հանեցինք քարտեզներով ցույց տվեցինք, որ, ցավոք սրտի, քաղաքը չունի իր հողատարածքները կենտրոնում պարզ պատճառով։

Այնուհետև առաջարկեցինք իրենց՝ միգուցե կենտրոնից դուրս, մենք տարածքներ ունենք, եթե ուզում եք Կենտրոն, պետք է մասնավորի դիմեք, իսկ մենք մեր կողմից ամեն ինչով կաջակցենք՝ իհարկե, մեր լիազորություների սահմաննեիրում, բայց ամեն ինչ կանենք։ Ուղղակի կանաչ լույս, և ոչ մի պրոբլեմ չեք տեսնելու: Սա բառացի ես ասել եմ, որ ամեն ինչ անելու ենք: Ավելի յւորահատուկ վերաբերմունք ցուցաբերեցինք, քան այն մարդկանց, ովքեր դիմում են ինչ-որ շենքեր կառուցելու համար, և այդպիսի տանսյակ մարդիկ կան»,- բացատրեց քաղաքապետը:

Դրանից հետո քննարումը սկսեց գնալ, այլ ծրագրերի շուրջ։ Քաղաքապետը առաջարկել է մետրոպոլիտենի, ստորգետնյա պարկինգի ներդրումային ծրագրեր։ Արաբ ներդնողները հետաքրքրություն են ցուցաբերել և այս ծրագրերի նկատմանբ։ «Եվ հետարքիքրն այն է, որ հենց հանդիպման այդ մասում սկսեցին իրենց հեռախոսները զանգել, իրենք հեռախոսներով էին եկել և անկաշկանդ վերցնում էին, խոսում էին, վերցնում էին, խոսում էին, էլի դնում էին, հետո եղավ երկրորդ զանգը, էլի վերցնում խոսում էին, դնում էին, հետո երրորդ զանգը, և ես ու պարոն Մեսչյանը համբերատար սպասում էինք, խոսում էին, վերջացնում, և մենք շարունակում էինք  խոսելը: Եվ ես մի պահ հասկացա իմ մեջ, ասացի՝ միգուցե էլ հետաքրքիր չէ այս խոսակցությունը, կարող է՝ մարդիկ տեղ են շտապում, և էլի կարիքը չունեն շարունակելու, ասացի՝ հարգելիներս, համենայն դեպս, կարծում եմ՝ դուք էլ արդեն շտապում եք, հանդիպումը կարող ենք ավարտել:

Եվս մեկ անգամ վերահաստատեցի և պնդեցի,՝ խնդրում ենք ապայման բոլոր հարցերով կդիմեք մեզ , մնենք պատրաստ ենք ամեն ինչ անել, ինչ պետք է ձեզ, կսպասենք ձեր գրավոր կամ բանավոր առաջարկներին։ Մինչ օրս ոչ մի դիմում՝ գրավոր կամ բանավոր, չի եղել, մինչ օրս մենք սպասւոմ ենք»,- մանրամասնեց Մարությանը։

Նա անդրադարձավ Ծառուկյանի մեկ այլ հայտարաության ևս, որով վերջինս պնդում էր, որ քաղաքապետարանը խոչընդոտում է իր նոր հյուրանոցը կառուցելուն, որով իբրև թե քաղաքում պետք է արվեր 100 մլն դոլարի ներդրում։ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց, կներեք, դուք օչեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր իսկ հարևանի պատճառով, որը դիմել է դատարան, և դատարանը որպես հայցի ապահովման միջոց՝ կասեցրել է այդ շինարարությունը, այսինքն՝ն այստեղ քաղաքապետարանը բացարփձակ ոչ մի կապ չունի: Ասեմ ավելին՝ մեզ, որպես քաղաքաետարան, ձեռք է տալիս, որ բոլո կիսակառույց շինությունները օր առաջ ավարտվեն , և փոշին դուրս գա քաղաքից, մենք  ամեն ինչ անում ենք, որ կիսակառույցները մաքսիմալ արագ կառուցվեն»,- մանրամասնեց քաղաքապետը :

Նա նաև ցույց տվեց շինթույլտվությունը, որը տրվել էր դեռ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որով թույլ էր տրվում կառուցել ընդամենը մի հարկանի հյուրանոց։ Մինչդեռ արդեն իսկ կառուցվել է 3 հարկ։

Մարությանը անրադարձավ ԲՀԿ առաջնորդի ևս մեկ հայտարարության, ըստ որի Երևանի քաղաքապետարանը չի թույլատրում կառուցել սոցիալական ավան, ինչպիսին կառուցվում է Աբովյան քաղաքում։  «Ես տեսնում եմ այդ հաղորդագորւթյունը, մերոնց ասում եմ՝ ստուգեք, ինչ որ դիմում, առաջարկ եղել է։ Ինձ ասացին չկա նման բան: Զանգում եմ ԲՀԿ իմ բգործընկերոջը՝ Արման Աբովյանին, ասում եմ՝ եղբայր, մեզ մոտ էդպիսի դիմում չկա, եթե այդպիսի ցանկություն կա, շատ ուրախ կլինեմ եմ, խնդիրում եմ, կազմակեպեք, մի հատ դիմում գրեք, եկեք սկսենք քնարկել։ Երկար ժամնանակ չէր գրվում այդ դիմումը, հետո գրվեց իմ օգնությնամբ, ավելի շուտ ես հրահրեցի նրանց դա անել։ Մերոնց ասացի՝ վայրկենական գրեք, պատասխանեք, որովհետև հետաքրքիր բան է։ Մերոնք առաջարկում են տարածքներ և ասում, որ գան, նստեն, քննարկենք, հասկանաք։ Առայսօր ոչ մի ընթաք չկա, բացարձակ։ Այսինքն՝ կորան ու կորան, չկան: Սա՝ խոսքի և գործի մասին»,- եզրապակեց Մարությանը:

Նշենք, որ մինչ այդ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյյանը պնդել էր, որ իր «բերած» արաբ ներդնողները նեղացել են քաղաքապետ Մարությանի անքաղաքավարի ընդունելությունից և սառեցրել ներդրումները։ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչներ Ջաբեր եւ Ադել Ալ Մարզուքի եղբայրները Kentrontv.am-ին պատվել են, թե, իբրև հանդիպմանը քաղաքապետին ներկայացրել են բարեգործական 3 ծրագիր. անվճար հիվանդանոցի, մետրոյի կայարանի եւ  հյուրանոցի կառուցում։

«Մեր գործունեության ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել աշխարհի տարբեր երկրների նախագահների հետ։ Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքապետարանում ուղղակի խայտառակություն էր. նախ մեզ շարք կանգնեցրին եւ ասացին, որ տեւական ժամանակ պետք է կանգնենք եւ սպասենք քաղաքապետին։ Նա հանդիպման եկավ բավականին ուշացած։ Մենք  ներկայացրինք մեր 3 նախագծերը։ Առաջինը՝ ցանկություն հայտնեցինք Երեւանի կենտրոնում կառուցել բարձրակարգ հիվանդանոց, որը կլիներ անվճար եւ բարեգործական, դա կլիներ նվեր մեր երկրի կողմից։ Առաջարկեցինք նաեւ հյուրանոցային ցանց կառուցել Երեւանում, երրորդն էլ մետրոյի կայարանի կառուցումն էր։ Քաղաքապետի պատասխանը մեզ պարզապես ապշեցրեց, նա մեզ բառացիորեն ասաց հետեւյալը. մենք հողատարածք չունենք, որպես քաղաքապետարան մենք չենք կարող օգտակար լինել, գնացեք տարածքներ փնտրեք մասնավորի մոտ. հիասթափությունը մեծ էր։ Մենք նույնիսկ առաջարկեցինք, որ եթե կան վթարային շենքեր կամ հին շինություններ, ապա մենք պատրաստ ենք դրանք քանդել եւ հենց այդտեղ սկսել մեր շինարարությունը»,- պատմել է  թագաժառանգի ներկայացուցիչներից մեկը։

Նա պատմել է, որ այդ օրերին Հայաստանում գտնվող Աբու Դաբիի թագաժառանգն իրենց հանդիպման ժամանակ շատ կարեւոր հարցով զանգահարել էր, որին ինքը պատասխանել է մի քանի վայրկյանով, ինչից հետո քաղաքապետը իրեն դիտողություն է արել. «Քաղաքապետից ներողություն խնդրեցի, որ տասը վայրկյանով պատասխանեմ զանգին։ Դրանից հետո քաղաքապետն ասաց՝ կարծում եմ, որ մեր հանդիպումն աննպատակ է, անքաղաքավարի կերպով մեզ կոպտեց, ասաց՝ չի կարելի հանդիպման ժամանակ հեռախոսով խոսել։ Առաջին րոպեից սկսած քաղաքապետի պահվածքն ամոթալի էր», - ասել է Ալ Մարզուքին։

Նշենք սակայն, որ սա առաջին դեպքը չէ, որ Գագիկ Ծառուկյանը անոնսում է խոշոր ներդրումներ, ապա դրանց չիրականանալը բացատրում այլոց բացթողումներով։   

 

  • Կիսվել: