չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարությանն անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ շենքերին շատ մոտ լինելու հարցին

Մարությանն անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ շենքերին շատ մոտ լինելու հարցին

Բ4 թաղամասի բնակիչները սարսափահար  են եղել, երբ իմացել են, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհը գնալու է շենքերին շատ մոտիկ: Հրաչյա Սարգսյանն ասել է, որ այս հարցը կտեսնենք, թե ոնց ենք անում, ավելի լավ չէ՞ր այդ հարցի մասին մի հատ մտածել, այլընտրանքային տարբերակ առաջարկել  բնակիչներին, տարբերակ մտածեիք, այդ մարդկան սթրեսի չենթարկեիք: Այս մասին այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը հարցրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խոսելով «Հյուսիս-հարավ» ճանապարհի մասին։

Մարությանը տարօրինակ համարեց այն, որ մարդիկ զարմացել էին, քանի որ, ըստ նրա, երեք տարի է, ինչ տեղյակ են, որ դա պետք է տեղի ունենար:  «Իրենք համաձայնել են փոխհատուցումներին, այսինքն՝ սրա մասին նոր չէ, որ իրենք տեղեկացել են, ավելին՝ իրենք համաձայն են եղել այս ամեն ինչին, բայց ինչ-որ նոր թափ է հավաքել, ես չեմ ուզում մարդկանց մեղադրել, բայց եղել են դեպքեր, երբ հավելյալ գումարային դիվիդենտներ են փորձում հավաքել»,-ասաց քաղաքապետը:

Ըստ Մարությանի՝ սա լինելու է քաղաքի երևեկության լիցքաթափման լավագույն ճանապարհներից մեկը: «Ամեն ինչ անցնում է միջազգային փորձաքննություններ։ Անձամբ ես և պարոն Մեսչյանը 2 անգամ քաղաքացիներին ընդունել ենք, լսել ենք խնդիրները և տվել ենք լավագույն լուծումները»,-վստահեցրեց նա:

Արմեն Ներսիսյանն ասաց, որ պարտադիր չէր արագընթաց ճանապարհը բնակելի շենքերի մոտ կառուցել, իսկ Հայկ Մարությանին խորհուրդ տվեց գնալ, տեսնել, նոր խոսել։

  • Կիսվել: