շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։

«Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: