երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտի 20-ին մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս է բերվել 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի

Մարտի 20-ին մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս է բերվել 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի

Փրկարարները մարտի 20-ին մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել ընդհանուր թվով 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի: Այդ մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Մարտի 20-ին ժամը 09:02-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 10:10-12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն և օգնություն ցուցաբերել 6 բեռնատար և 35 մարդատար (120 ուղևոր) ավտոմեքենայի (18-ը քարշակման եղանակով):

Մարտի 20-ին ժամը 09։02-ին Վայոց ձորի մարզից ահազանգել են, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները, ժամը 09։20-10։50-ն ընկած ժամանակահատվածում, արգելափակումից դուրս են բերել 10 բեռնատար (16 ուղևոր) և 18 մարդատար (49 ուղևոր) ավտոմեքենա։»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: