երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանրամասներ Արմեն Մուրադյանի առողջական վիճակի մասին

Մանրամասներ Արմեն Մուրադյանի առողջական վիճակի մասին

Արմեն Մուրադյանի առողջական վիճակի հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Հարգելի գործընկերներ, Արմեն Մուրադյանին չեն տեղափոխել հիվանդանոց, նա երեկ իր սեփական մեքենայով գնացել է հիվանդանոց՝ արյան ճնշման բարձրացման պատճառով, հիվանդանոցում գտնվել է մոտավորապես 2 ժամ։

Իսկ հիմա ամենակարևորի մասին՝ Արմեն Մուրադյանի առողջական վիճակի հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա, ասեմ ավելին, առավոտյան շուտ եղել է իր աշխատավայրում ու արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացրել։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անկեղծ անհանգստացան Արմեն Մուրադյանի առողջական վիճակի համար։


Բոլորիս առողջություն !!!»,- գրել է Դանիելյանը:

  • Կիսվել: