կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին և բռնկվել. մեկ անձ մահացել է

Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին և բռնկվել. մեկ անձ մահացել է

Փետրվարի 9-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:

Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ուղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: