ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Լոռիում հրդեհի հետևանքով հրշեջ է մահացել.  այրվածքներ ստացած ևս մեկ հրշեջի ուղղաթիռով տեղափոխում են Երևան

Լոռիում հրդեհի հետևանքով հրշեջ է մահացել. այրվածքներ ստացած ևս մեկ հրշեջի ուղղաթիռով տեղափոխում են Երևան

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, այս պահին տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Մանրամասները` սկզբնաղբյուրում: 

  • Կիսվել: