չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը ստորություն է համարում Աշոտ Կարապետյանի մահը պատահական չհամարելու մասին լուրերը

Լևոն Քոչարյանը ստորություն է համարում Աշոտ Կարապետյանի մահը պատահական չհամարելու մասին լուրերը

Չեմ զարմանում նման բան տարածող մարդկանց վրա. այն մարդիկ են նման բաներ խոսում, որոնք ամեն ինչի մեջ բան են փնտրում. այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադառնալով լուրերին, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը պատահական չէր, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով վկա էր: 

«Նման լուրեր տարածողները թքած ունեն թե մարդկային զոհերի վրա, թե խոշոր հաշվով մարտի 1-ի տուժողների վրա: Իրենք նպատակ ունեն ամեն ինչ, որը կարող են օգտագործել մեր դեմ, շահարկեն, դա են անում: Նույնը փորձում էին անել Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ կապված: Դա ստորություն է, որը մեզ համար զարմանալի չէ»,- նշել է Լեւոն Քոչարյանը:

Նա անդրադարձավ նաև դատավարությունը ձգձգելու մասին դիտարկմանը:

«Անընդհատ լսում ենք, թե հեսա նենց բաներ են պարզվելու, ամբողջ նյութը կա շատ մարդկանց մոտ, շատ ցուցմունքներ հրապարակվեցին, գրվեց դրա մասին: Ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա կտեսնեք, թե ինչեր են լինելու: Ուզում եմ հիասթափեցնեմ, ոչ մի բան էլ չի լինելու: Հակառակը, ինչ էլ որ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասում ունեցողներին: Ինչ վերաբերում է ձգձգելուն, Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ օր, ինչի՞ համար: Ինչի՞ չեն բողոքում նոր Հայաստանի նոր դատավորից: Թող ամեն օր նիստ լինի, մենք դեմ չենք: Հիմա պրոցես կա եւ փաստաբանները բացատրեցին, որ եթե այս փուլում չանեն, օրինակ, դատախազների բացարկները, հետո չեն կարող անել»,- նշեց նա:

  • Կիսվել: