երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը խոսել է Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի հետ հանդիպման մասին

Լևոն Քոչարյանը խոսել է Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի հետ հանդիպման մասին

Երկու ամսվա տեսնայութ է, ես չգիտեմ, թե ով է էդպես նկարել ու ես հասկացա, որ հեռախոսով նկարած չի, ոնց որ թե լուրջ նկարած է։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ չարձակեց նրան:

Լևոն Քոչարյանը հերքեց լուրերը, թե այդ հանդիպումը եղել է այն նպատակով, որ արտիստները կոչ անեն ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին․
 
«Ես իմ ընկերների հետ նստած էի, պատահական տեսա, որ իմ կողմից շատ հարգված Նունե Եսայանն ու Ավոն նստած են, եկա, մոտեցա, բարևեցի, նստեցի, խոսեցի, չեմ հշում՝ ինչի շուրջ ենք խոսել։ Հորս ազատ արձակելու կոչ անողների մեջ չկա գեթ մեկը, ով համաձայնություն չի տվել», - ասել է Լևոն Քոչարյանը։

  • Կիսվել: