հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լարսը  բաց է․ ԱԻՆ

Լարսը բաց է․ ԱԻՆ

Primenews.am-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

  • Կիսվել: