երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոտայքում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում 36-ամյա Արգամ Դադայանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երգաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: