երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում

Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում,  տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Ե.-ն՝ իր վարած Opel մակնիշի 710 AN 61 համարանիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Սերյոժա Ե.-ն աշխատում է «Կամարիս» ՍՊԸ-ում: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: