շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսը H1N1-ի եղբայրն է. թոքաբան

Կորոնավիրուսը H1N1-ի եղբայրն է. թոքաբան

Կորոնավիրուսը H1N1-ի եղբայրն է, մոդիֆիկացված տարբերակն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության նախկին գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի ղեկավար Անդրանիկ Ոսկանյանը՝ խոսելով սուր շնչառական հիվանդությունների տարածվածության, կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին:

Ըստ նրա՝ ոչ խոզի գրիպի, ոչ կորոնավիրուսի շուրջ չպիտի խուճապ լինի, քանի որ ավելի վտանգավոր են սուր շնչառական քրոնիկ հիվանդությունները, որոնք գլուխ են բարձրացնում ու սրվում այդ վիրուսների տարածման ֆոնին:

«Կան բազմաթիվ վիրուսներ, որոնք սպասում են, որ սրացումը գա, որ գլուխ բարձրացնեն»,-նշեց թոքաբանը:

Նա ասաց, որ սուր ռեսպիրատոր հիվանդությունների առաջացման ֆակտորներից է օդի աղտոտվածությունը, ծխախոտը, տարբեր ալերգենները և այլն:

Ոսկանյանի խոսքով՝ նման հիվանդությունները կանխարգելելու երկու տարբերակ կա՝ առաջնային և երկրորդային. «Առաջնային պրոֆիլակտիկան ճիշտ ապրելակերպն է, մենք ունենք հնարավորություն՝ չունենալու քրոնիկ հիվանդություններ: Իսկ երկրորդային պրոֆիլակտիկան հիվանդության վաղ հայտնաբերումն ու հնարավորինս շուտ բուժելն է»:

Ամեն դեպքում, ըստ թոքաբանի, առաջին հերթին պետք է ամրացնել իմունային համակարգը:

  • Կիսվել: