շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից. ՍԱՏՄ

Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից. ՍԱՏՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:

Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

Հիշեցնենք, որ կորոնովիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի, վարակվածներինը՝ 1300-ի: Վարակի դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում, Սինգապուրում, Նեպալում ու Վիետնամում:

  • Կիսվել: