Կկասեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը․ հրդեհային անվտանգության խախտումները չեն վերացվել
«Մալաթիա» տոնավաճառում տեսչական ստուգումները դրական արդյունք չեն արձանագրել. արդեն առկա է որոշում, ըստ որի՝ տոնավաճառի գործունեությունը պետք է կասեցվի, քանի որ չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները:
Տեսչական մարմնի կողմից տեղում ուսումնասիրվել է իրավիճակը, որը գնահատվել է ոչ բավարար։ Տնտեսվարողին անցած ուրբաթ ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը: