կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai-ն, Mazda-ն, Nissan-ը և Volkswagen-ը, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai-ն, Mazda-ն, Nissan-ը և Volkswagen-ը, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Hyundai, Mazda, Nissan և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 3 վարորդների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջվել է։

  • Կիսվել: