կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ ավտոտնակում կայանված GAZ 3110-ը վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ Երևանում․ ավտոտնակում կայանված GAZ 3110-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են, հրշեջ-փրկարարներն էլ մարել են Գագիկ Չիլինգարյանին պատկանող ավտոտնակում կայանված GAZ 3110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Այրվել են ավտոտնակի կենցաղային իրերը և վառելիքաքսուկային նյութեր։

  • Կիսվել: