ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա 5 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 34 CN 574 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 31 OS 387 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 մեքենաների վարորդներն ու Merցedes մակնիշի ավտոմեքենայի 3 ուղեւորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի, բաժնի պետի տեղակալ Կարեն Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: