ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը․ պատգամավոր

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը․ պատգամավոր

Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով: Այս մասին գրում է իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից: Վերջ տվեք նման անթույլատրելի հայտարարություններին:

Դրա փոխարեն, մատերի վրա հաշված սահմանային անցակետեր ունենք. հզորացվում է բժշկական հսկողությունը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողություն, ինչը իհարկե 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ ավելի արդյունավետ է, քան ետին մտքին ապավինող քաղաքական հայտարարությունները:

Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»,- մասնավորապես, ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: