երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը  խիստ մտահոգիչ են․ Գագիկ Սուրենյան

Կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են․ Գագիկ Սուրենյան

Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․ « Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայակն նորմայից 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։»

  • Կիսվել: