ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեցին է Մայր Աթոռ Ս. Էջմիածինի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ձեռնարկվող միջոցառումներին և այդ շրջագծում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խոսեցին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակի և հայ համայնքներին շարունակաբար զորակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

Զրույցի ընթացքում արծարծվեց նաև տարբեր երկրներում հայոց սրբավայրերի և մշակութային բազմադարյա ժառանգության պատշաճ պահպանության հարցը

  • Կիսվել: